«Գազել»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից պարզվել է 5 մահացածների և վիրավորների ինքնությունը

Մանրամասներ

ա

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մասնավոր անձի կողմից վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիդա Ղազարյանը, Գարուշ Ավետիսյանը, Արփիկ Ղազարյանը, Նարեկ Ղուկասյանը, Պավել Վերնեցյանը, Օվսաննա Ղազարյանը, Աննա Մանուկյանը, Արմենուհի Դավթյանը, Գագիկ Հակոբյանը և ևս 1 ուղևոր (անգիտակից) տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որոնց տարիքն ու բնակության հասցեները ճշտվում են, իսկ մյուս ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Անի Մինասյանը, 31-ամյա Կարուշ Ավետիսյանը, 22-ամյա Սյուզաննա Հարությունյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Քրիստինա Կուչուրյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 36-ամյա Արմենուհի Անտոնյանը, իսկ Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» Ավստրիական հիվանդանոց են տեղափոխվել 16-ամյա Ռաֆայել Ս.-ն և 15-ամյա Կարինեն Ա.-ն:

Պարզվել է, որ վթարի հետևանքով տեղում մահացել են 35-ամյա Արթուր Պալոյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Գյումրիի բնակիչ, 41-ամյա Շուշանիկ Սահակյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Անի Ու.-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, Գյումրիի բնակիչ, 21-ամյա Արմեն Շարոյանը և վարորդը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հարություն Կոստանյանը: