Եթե խորհրդարանը ռինգ չէ, բա ինչո՞ւ էին մեզ մեղադրում և ասում՝ խորհրդարանը վերածեք ռինգի, գրավե՛ք ամբիոնը, թույլ մի՛ տվեք, որ Նիկոլը մոտենա ամբիոնին։
Ես անհամբեր սպասում էի, որ տեսնեմ, այն մարդիկ, որոնք ինձ ասում էին՝ Նաիրա՛, վայր դիր պատգամավորի մանդատը, հիմա ի՞նչ են անում, հիմա ամբիոն են գրավելո՞ւ։
Երբ մեզ ասում էին՝ մի՛ թողեք Նիկոլը մոտենա ամբիոնին, ինչո՞ւ հիմա դա ասողները նույնը չեն անում։ Ինչից ասես Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեցին՝ էլ տերևից, էլ ծաղիկից…
Բա այս խորհրդարանական ընդդիմությունը մեզ ինչո՞ւ էր մեղադրում Փաշինյանի հետ բովանդակային քննարկումներ անելու համար։
Այս պահին ընդդիմության մոտ չի ստացվում ձևավորել օրակարգ և արդյունքում՝ իրենք անընդհատ արդարանում են։
Տա Աստված, որ այն, ինչի մասին խոսում էր նախօրեին Սերժ Սարգսյանն ու ինչի մասին խոսում էր այսօր Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր լինի իրականություն դարձնել, և ընդդիմությունը կարողանա օրակարգ ձևավորել։
Միանշանակ համաձայն եմ, ստորագրում եմ Սերժ Սարգսյանի ասածի տակ՝ իշխանափոխություն կարելի է անել, եթե դրված լինի միայն մեկ նպատակ, բայց այսօր դա չկա։
Նաիրա Զոհրաբյան
Ավելին՝ սկզբնաղբյուրում
0Comments