Պետք են նոր էմոցիաներ. Ով դա տա` կհաղթի

Ովքեր պատրաստ են չվախենալ ու ոտքի կանգնել...

ա

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ մարդկանց նոր էմոցիաներ են հարկավոր, իսկ ով դա տա, նա էլ կհաղթի․

«Այլեւս ոչ պարտության, ոչ դավաճանության մասին խոսակցությունները մարդկանց ոտքի չեն հանի, ինչպես նրանք չեն գնի մի ֆիլմի տոմս, որը արդեն երկու անգամ դիտել են:

Մարդկանց ՆՈՐ էմոցիաներ են պետք:

Ընդհանրապես բոլորին ինչ-որ բան պետք է.

Գյուղացուն`ջուր, խաղող հանձնելու տեղ...

Մեծամիտներին` մեղավոր:

Վախեցողներին` պաշտոն:

Դե.. նիկոլականներին բան պետք չի` ունեն:

Իսկ նրանց, ովքեր պատրաստ են չվախենալ ու ոտքի կանգնել` պետք են ՆՈՐ (Новые, New) էմոցիաներ: Լինեն դրանք ատելության, թե արժանապատվությունը վերադարձնելու...

Ով դա տա` կհաղթի:

Ես քաղտեխնոլոգ չեմ, Նոստրադամուս չեմ, գիտունիկ չեմ... Ուղղակի հավատում եմ, որ երբ Հայկը  Բելին սպանեց` պատճառը մենակ իրա լավ պարապած լինելը չէր...Մարդը ինչ-որ զգացմունք էր ապրում ու հավատում որ կկպնի`նույնիսկ մի նետով, -  գրել է ռեժիսորը։