Չիկագոյից նորապսակների զույգն ուղարկել է 240 դոլարի հաշիվ հյուրերին, որոնք պատշաճ կերպով չէին նախազգուշացրել, որ ներկա չեն գտնվելու հարսանիքին, հաղորդում է Business Insider-ը:
Հաշվի լուսանկերը, որը հրապարակել է Huff Post-ի ավագ խմբագիր Ֆիլիպ Լյուիսը, ոչ միանշանակ արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում այս շաբաթվա սկզբում:
«Այս հաշիվն ուղարկվում է ձեզ, քանի որ դուք հաստատել են տեղը (տեղերը) հարսանեկան տոնակատարության ժամանակ»,-ասվում է հաշվի մեջ: «Վերոնշյալ հաշիվը ձեր անհատական տեղերի արժեքն է: Քանի որ դուր չեք զանգահարել կամ պատշաճ կերպով չեք ծանուցել, որ ներկա չեք գտնվելու, այդ գումարը պետք է վճարեք նախապես համաձայնեցված ձեր տեղի համար»:
Փեսացու Դուգ Սիմոնսը փաստարկել է այդ քայլը՝ նշելով, որ իրավիճակը ոչ այնքան գումարի հետ է կապված, որքան հյուրերի շրջանում էթիկետի հետ:
«Մենք չորս անգամ հարցրել ենք. «Դուք կարո՞ղ եք գալ», եւ նրանք շարունակել են համաձայնություն տալ,-ասել է Սիմոնսը:-Տեղի համար մենք նախապես վճարել ենք»:
0Comments