Աֆղանստանում իրավիճակն ուղիղ կապված է Ռուսաստանի անվտանգության հետ. Պուտին

Մանրամասներ

ա

Աֆղանստանում իրավիճակն ուղիղ կապված է Ռուսաստանի անվտանգության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

«Պատկերացրեք որեւէ երկիր մուտք են գործել փախստականներ... ովքե՞ր են այդ փախստականները՝ մենք չգիտենք: Նրանք կարող են հազարներ, անգամ հարյուր հազարներ լինել: Հնարավոր է լինել նաեւ միլիոններ: Իսկ մենք այդ մեր մերձավոր դաշնակիցների եւ հարեւանների հետ անգամ չունենք վիզային սահմանափակումներ: Իսկ սահմանը հազար կիլոմետր երկայնք ունի: Ցանկացած մեքենայով, անգամ ավանակով կարելի է հատել այն: Եւ ի՞նչ պետք է անենք դրա հետ»,-ասել է Պուտինը:

«Դա նշանակություն ունի մեր անվտանգության համար, ուղիղ կապված է մեր քաղաքացիների հետ: Մենք չենք ցանկանում, որ մեզ մոտ փախստականների կերպարանքի ներքո ահաբեկիչներ հայտնվեն: Մենք չենք ցանկանում, որ ինչ-որ կերպ մեզ մոտ կրկնվեն 90-ականները, երբ մեզ մոտ փաստացի մարտական գործողություններ էին Հյուսիսային Կովկասում: Եւ այն սարսափազդու իրողությունը, որը մենք այսօր տեսնում ենք Աֆղանստանում, լինի մեզ մոտ: Այդ ամենն այնքան էլ վաղուց չէր: Ուստի Աֆղանստանից այդպիսի տարրեր մեզ պետք չեն, պետք չեն նաեւ ուրիշ երկրներին»,-ասել է Պուտինը: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, Ռուսաստանն աշխատում է Սիրիայի ուղղությամբ: «Որպեսզի թույլ չտանք այն, որ Սիրիան դառնա Աֆղանստանի նման եւ լինի ահաբեկչության աղբյուր»:

Նա հավելել է, որ Աֆղանստանից փախստականների հարցն առաջնահերթություն կլինի ՌԴ ԱԳՆ-ի համար: