Նոր հայտ. Օնիկ Գասպարյանը մուտք է գործում մեծ քաղաքականություն. ԻՐԱՎԻՃԱԿ

Գլխավոր շտաբի պետը, ամենայն հավանականությամբ, չի միանա արտախորհրդարանական ընդդիմությանը

ա

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր հայտարարեց, որ չի պատրաստվում դիմել հակասահմանադրական քայլերի, այլ կդիմի Վարչական դատարան:

Գասպարյանը վերահաստատեց իր ու բանակի պահանջը. «Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»։

Live24.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանն այդպիսով մուտք է գործում մեծ քաղաքականություն:

Գլխավոր շտաբի պետը, ամենայն հավանականությամբ, չի միանա արտախորհրդարանական ընդդիմությանը:

Օնիկ Գասպարյանը, թերևս, կձևավորի պայքարի նոր բևեռ, որն առաջնորդելու դեպքում կարող է նաև տպավորիչ հաջողոթյուն արձանագրել:

Ինչու նոր բևեռ, քանի որ կապիտուլյացիայից հետո հանրահավաքներով ու տարատեսակ ակցիաներով ՆիկոլՓաշինյանի իշխանության դեմ պայքարող 17-ի ֆորմատն իր ուրույն պատկերացումներն ու մեթոդներն ունի, ինչպես նաև առաջնորդները, որոնք դժվար թե  պատրաստակամորեն զիջեն դիրքերը նոր հայտ ներկայացրած գեներալին: