Խնդրում եմ, տիրություն արեք. Փաստաբանը դիմում է Քննչական կոմիտեին

Մանրամասներ

ա

Հարգելի քննչական կոմիտե,

Հրավիրում եմ ձեր ուշադրությունը նրան, որ վերջին մի քանի ժամերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը անհասկանալի քննչական գործողություններ է ձեռնարկում հանրության շրջանում հայտնի և ընդդիմադիր հայացքների տեր անձանց նկատմամբ։

Առավել ուշագրավ է, որ նշված առերևույթ անհիմն գործողությունները մասսայական կիրառվում են սպասվելիք հակաիշխանական հանրահավաքին ընդառաջ։

Չի բացառվում, որ իրավապահ գործունեության քողի ներքո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փորձում է գեներացնել համընդհանուր դժգոհություն, ինչը կարող է հանգեցնել բողոքի զանգվածային դրսևորումների, ինչպես նաև զանգվածային անկարգությունների։

Հնարավոր է, որ այս գործողությունները ծառայության կողմից սադրանք լինեն` ուղղված ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների նկատմամբ, քանի որ հանրահայտ է, որ վերջին շրջանում քաղաքական ռեպրեսիաների հեղինակները ծվարել են իշխանության հենց այդ ճյուղերում։

Խնդրում եմ, տիրություն արեք։

Հովհաննես Խուդոյան