Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների ևս մեկ դիրք է տեղակայվել

Մանրամասներ

ա

Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների ևս մեկ դիրք է տեղակայվել։

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի տարածքում ադրբեջանական կողմից անկանոն կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնել են Սյունիքի մարզի վարչակազմից, փաստն արձանագրել են հայ և ռուս սահմանապահները։

Ռուս սահմանապահների հրամանատարությունը մի քանի ժամ վերահսկել է տարածքը, արձանագրել միջադեպը, որից հետո այդ տարածքում ավելացվել է ռուս սահմանապահների լրացուցիչ դիրք, որտեղ այժմ նրանք շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: