Համացանցում տարածվել են Վարդան Աթաբեկյանի տան մոտ կանգնած մեքենաների լուսանկարները

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը Պտղնիում  փնտրում էին պատգամավորի առանձնատունը

Համացանցում տարածվել  է ԱԺ «Իմ քայլը»` խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանի տան մոտակայքից լուսանկարներ, որտեղ երեւում են սեւ մեքենաներ, որոնցով ըստ մամուլի տեղեկությունների «Իմ քայլի» պատգամավորները գնացել էին Աթաբեկյանի հետեւից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը Պտղնիում  փնտրում էին պատգամավորի առանձնատունը:

Հիշեցնենք, որ պատգամավորը հայտնել էր խմբակցությունից դուրս գալու իր որոշման մասին այդ կերպ իր անհամաձայնությունը հայտնելով ստեղծված իրավիճակում իշխող թիմի դիրքորոշման հետ: