Մայիսի 20
Կհաղթես անպայման: Հաղթանակող ոգին երբեք չի կոտրվում: Քաջ ու վստահող սիրտ ունեցիր:
Քո բոլոր դժվարությունները դիմավորիր Հաղթանակի ոգով:
Վեր մագլցիր, նվաճիր այն բարձունքը, որ մինչև այսօր անճանաչ էր մնում:
Իմացիր՝ ուր որ Ես Եմ գտնվում, Հաղթանակը այնտեղ է:
Չարության ուժերը՝ լինեն դրանք քո ներսում, թե քեզնից դուրս, փախուստ են տալիս Իմ Ներկայությունից: Շահիր Ինձ և ամեն ինչ շահած կլինես: Ամեն ինչ:
0Comments