Փետրվարի 12
Կյանքը իրականում ուրիշ բան չէ, քան Ինձ ճանաչելն ու Իմ Ներկայության գիտակցությանը հասնելը:
Մի վախեցեք: Շատ սքանչելի ապագա է ձեզ սպասվում: Թող այդ լինի, իրոք, մի Նոր Կյանք, գոյության մի նոր իմաստ, երբ յուրաքանչյուր պատահարի, իրադարձության ու ծրագրի մեջ տեսնեք Ինձ ու ճանաչեք: «Հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր»:
Հարատևիր այս զգացողության մեջ, մշտապես այս գիտակցության տերը եղիր, և դու Հավիտենական կյանք կունենաս, անվախճան դարերի կյանք: Ամեն ինչի մեջ առաջնորդվիր Աստծո Հոգով և ամեն բանում ապավինիր Ինձ: Իմ Ներկայության գիտակցությունը քեզ անպայման ուրախություն կպատճառի: Տուր Ինձ ոչ միայն քո վստահությունը, այլ նաև՝ ուրախությունը:
0Comments