Նոյեմբերի 21
Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա: Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը:
Այո՛, աշխարհի փոքրություններից, խառնաշփոթ ու փնթի աղմուկներից, խաբեություններից ու պատրանքներից բարձրացրեք ձեր աչքերը՝ տեսնելու համար Տիրոջ Բլուրները: Խեղճության թավուտներից բարձրացրեք ձեր աչքերը՝ սպասելով Տիրոջ Օգնությանը: Տկարության ժամին բարձրացրեք ձեր աչքերը և նայեք Տիրոջ Բլուրներին:
Այս հեռապատկերը շարունակ աչքի առջև ունենալով վարժեցրեք ձեր հայացքը այդ սքանչելի հայտնությունը տեսնելու: Այնպես արեք, որ կարողանաք հետզհետե էլ ավելի պարզել ձեր տեսության դաշտը. սովորեք օրըստօրե ավելի հեռուն տեսնել, այնքան, մինչև որ հեռավոր կատարները ձեզ ընտանի դառնան:
Տիրոջ Բլուրները: Սքանչելի Բլուրները, որտեղից ձեր օգնությունն է գալիս: Ծարավից տոչորվող հողը բլուրներին է նայում, անձկությամբ սպասելով նրա գետերի ու առվակների կարկաչին, որ հագեցում ու կյանք պիտի պարգևի իրեն: Այդպես էլ դուք նայեք Բլուրներին: Այդ Բլուրներից է գալիս ձեր օգնությունը: Օգնությունը Տիրոջ, որ ստեղծեց Երկինքն ու Երկիրը:
0Comments