Մսով կարկանդակ <<ֆիջին>>

Տապակը տեղավորել 300 C տաքացրած ջեռոցում և թխել , մինչև ոսկեգույն դառնալը

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • բարձր կարգի ալյուր - 500 գ.
  • խմորիչ - 1 թ․գ․
  • կաթ - 300 մլ․
  • ձու - 2 հատ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • Լցոնի համար՝
  • տավարի աղացած միս - 500 գ.
  • սոխ - 1 գլուխ
  • սերուցքային կարագ - 200 գր․
  • աղ, կարմիր և սև պղպեղներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Ալյուրը մաղել, մեջտեղում փոսիկ անել , մեջը լցնել տաք ջուրը կամ կաթը , հարած ձուն , խմորիչը , աղը և հունցել։
  • Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր։
  • Թողնել հանգստանա 20-30 րոպե։
  • Նորից հունցել և թողնել 30 րոպե ։
  • Բաժանել 2 անհավասար մասերի։
  • Շատ մասը գրտնակով հաստ շերտով բացել ու փռել յուղած տապակի մեջ , վրան հավասար շերտով փռել լցոնը։
  • Լցոնը պատրաստելու համար միսը եփել , ավելացնել աղացած սոխը , 5 րոպե շոգեխաշել և լցնել տաքացրած կարագի մեջ ու տապակել մի քանի րոպե ։
  • Ավելացնել պղպեղներն ու աղը։
  • Բացել խմորի երկրորդ գունդը 0,2-0,3 սմ․ հաստությամբ ։
  • Շերտի վրա մի քանի տեղից ճեղքեր անել և փռել միջուկի վրա ։
  • Ճեղքերից լցնել արգանակ կամ տաք ջուր։
  • Տապակը տեղավորել 300 C տաքացրած ջեռոցում և թխել , մինչև ոսկեգույն դառնալը ։