Հոկտեմբերի 29
Տեր, հիմա գիտենք, որ ամեն ինչ լավ է, վստահում ենք Քեզ ամեն բանի մեջ, սիրում ենք Քեզ օրը օրին էլ ավելի, խոնարհվում ենք Քո Սուրբ Կամքի առջև:
Սակայն ձեր խոնարհումը նմանում է այն մարդու արածին, որ հարկադրված համակեպվում է իր գլխին իջնող ծանր հարվածին կամ ընդունում անխուսափելի որոշումը:
Խոնարհվեք, ինչպես երեխան է խոնարհվում՝ նախազգալով այն ուրախ անակնկալը, որ նախատեսել է իր համար իրեն սիրող մեկը: Խոնարհվեցեք այնպես, որ նման լինի սիրո խոսքի սպասող մարդու կեցվածքին, ով գլուխը բարձրացնելով՝ տեսնելու է Փառքը, Ուրախությունը, Սքանչացումը, որոնք ծրարված են ակնկալվող փաթեթի մեջ:
0Comments