Սաուդյան Արաբիայում վթարվել է ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը. 35 արտասահմանցի զոհվել է

Նշվում է, որ ուղևորները արաբական և ասիական երկրներից էին, որոնք Մեդինայից ուղևորվում էին Մեքքա

Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում վթարվել է տասնյակ ուխտավորների տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով 35 օտարերկրյա քաղաքացիներ են զոհվել, ևս 4-ը վիրավոր են:

Ինչպես հայտնում է BBC News-ը, ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան:

Նշվում է, որ ուղևորները արաբական և ասիական երկրներից էին, որոնք Մեդինայից ուղևորվում էին Մեքքա:  

Զոհվածների ազգությունները դեռևս չեն հստակեցվել, սակայն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նույնպես իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Վիրավորներին տեղափոխել են Մեդինայի հիվանդանոցներից մեկը: Սաուդյան իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու կատարվածի հանգամանքները: