National Geographic-ը կազմել է երկրների ցանկը՝ ըստ կանանց համար վտանգավորության: Հայաստանը ցանկում հայտնվել է 82-րդ հորիզոնականում՝ առաջ թողնելով Վրաստանին (46) և առաջ անցնելով Ադրբեջանից (123):
Մեր հարևաններից Թուրքիան 114-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը՝ 118-րդը:
Առաջին հորիզոնականում Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները:
Վերջին հորիզոնականներում հայտնվել են Սիրիան, Աֆղանստանը և Եմենը:
0Comments