Լեհաստանում նժույգ է գտնվել, որը ճանաչվել է ամենափոքրիկն աշխարհում, հաղորդում է NDTV-ն։
Դրա բարձրությունը 56․7 սմ է։ Նժույգը պատկանում է ապալուզա ցեղատեսակին, որոնք կարող են մինչև 160 սմ լինել։
Ֆերմերներ Պատրիկ և Կատարժինա Զելինսկիները երկու ամսական քուռակին գնել են 2014-ին և նրան Բոմբել անվանել։ Նրանք հայտարարել են, որ կենդանին սովորական չափերի էր, սակայն ինչ-որ պահի դադարեց մեծանալ։
Բոմբելի տերերի խոսքով՝ նամեծ սրտով փոքրիկ ձի է։ Կենդանին ամսական մեկ անգամ հիվանդանոց է այցելում, որտեղ ժամանակ է անցկացնում հիվանդների հետ։
0Comments