Նրանք սիրում են արևը և մեծ խնամք չեն պահանջում․ 6 ծաղիկ ձեր տան համար

Մանրամասներ
ծաղիկներ

Հաշվի առնելով Հայաստանի կլիման՝ կարեւոր է ընտրել ճիշտ բույսեր, որոնք ձեզ կուրախացնեն իրենց ծաղկումով։ Առատաձեռն արեւը կարող է վնասակար լինել որոշ ծաղիկների համար, ուստի որոշեցինք ձեզ համար ընտրել մի քանի բույսեր, որոնք սիրում են արեւը եւ ծաղկում են շոգ եղանակին:

Թավշածաղիկը (Tagetes spp.) կծաղկի ամբողջ սեզոնի ընթացքում արեւի ուղիղ ճառագայթների տակ, նույնիսկ միջին որակի հողում: Դեղինի եւ նարնջի տաք երանգները փայլում են ամռանը եւ լրացնում  աշնանային գույները մինչեւ առաջին սառնամանիքները:

бархат.jpg (59 KB)

Լանտանան (Lantana camara)  ունի կլոր ծաղիկներ, որոնք բաղկացած են բազմաթիվ փոքր ծաղիկներից՝ միագույն կամ երկգույն՝ կարմիր, նարնջագույն, վարդագույն, կապույտ եւ սպիտակ գույներով: Թեեւ լանտանան ծաղկում է տաք ջերմաստիճանում, այն ավելի լավ է զգում, երբ հողի խոնավությունը մնում է հավասարաչափ եւ վատ է զգում հողի չորության դեպքում:

лантан.jpg (57 KB)

Զինիան (Zinnia elegans) ծաղկում է շոգ, արեւոտ վայրերում, իսկ ծաղիկների տարբեր գույների եւ բույսի չափսերի բազմազանությունն այն դարձնում է ունիվերսալ  ցանկացած տեսակի պարտեզի կամ լանդշաֆտային տարածքի համար:

Կոսմեան (Cosmos sulphureus եւ Cosmos bipinnatus) ծաղկում է ամենաշոգ կլիմայական պայմաններում եւ անպահանջկոտ ծաղիկներից է: Կոսմեան լինում է  տարբեր գույների և երիցուկի նման ծաղիկներ ունի պտերանման տերեւների վրա:

космея.jpg (62 KB)

Դանդուռը (Portulaca grandiflora) սովորաբար կոչում են մամռավարդ, այն տարբեր վառ գույներ ունի: Այս սուկուլենտն իրեն շատ լավ է զգում շոգ եղանակին եւ կծաղկի մինչեւ առաջին սառնամանիքները: Այս ցածր աճող բույսը կարող է օգտագործվել որպես հողի ծածկույթ:

портулак.jpg (152 KB)

Պենտասը (Pentas lanceolata) հեշտ խնամվող միամյա բույս է, որն ամառվա մեծ մասի ընթացքում  լրացուցիչ ջրելու կարիք չի զգում: Այն ձեւավորում է կարմիր, վարդագույն, մանուշակագույն եւ դեղին երանգների աստղաձեւ փոքրիկ ծաղկաբույլեր։ Պենտասը լավագույնս աճում է բերրի, լավ ցամաքեցվող հողերում:

пентас.jpg (73 KB)

NEWS.am