Ռուսաստանցի թոշակառու կինը 70 տարի չի նկատել քթի խոռոչում մնացած բալի կորիզը

Օտար մարմինը հայտնաբերվել է միայն ատամնաբույժի նշանակած ռենտգենյան հետազոտությունից հետո

80-ամյա հիվանդը չի դիմել բժշկի, չնայած այն հանգամանքին, որ նրա մոտ քրոնիկ հարբուխ է եղել, իսկ վիրահատությունից հետո հասկացել է, որ շնչելը շատ ավելի դյուրին է դարձել:

Մոսկվայի բժիշկները վիրահատել են 80-ամյա հիվանդին, որը 70 տարի շարունակ չէր նկատել քթի խոռոչում մնացած բալի կորիզը:

Օտար մարմինը հայտնաբերվել է միայն ատամնաբույժի նշանակած ռենտգենյան հետազոտությունից հետո: Հիվանդի պատմությունը նկարագրվում է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի կայքում:

«Հիվանդն ինքը երբևէ չի բողոքել, բայց կյանքի ընթացքում նրա քթից պարբերաբար լորձաթաղանթային արտահոսք է եղել, որին նա որևէ նշանակություն չի տվել»,- ասվում է առողջապահության դեպարտամենտի հաղորդագրությունում:

Ավելին, կորիզի պատճառով թոշակառուի մոտ քրոնիկ թարախային բորբոքում կար, ինչը դժվարացնում էր շնչառությունը:

Վիրահատությունից հետո կինը խոստովանել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում: