Սարատովում 9-ամյա Լիզայի հուղարկավորությանը քաղաքացիներն այնքան շատ ծաղիկներ են տարել, որ դրանք ստիպված են եղել տեղափոխել բեռնատարով: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն:
Փոքրիկի հողարկավորությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ 9-ամյա աղջնակին սպանեցին հոկտեմբերի 9-ին, դպրոց գնալու ճանապարհին: Ենթադրյալ մարդասպանը 35-ամյա Միխայել Տուվատինն է, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
0Comments