«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովը հավաքվում է գրեթե ամեն շաբաթ։ Հանձնաժողովականներից մեկը պատմեց․ «Առայժմ փաստաթղթերի հետ ենք աշխատում, նախապատրաստում, ուղարկում, հավաքում, ուսումնասիրում»: Շա՞տ մարդ եք կանչել հանձնաժողով։
«Ակնառու՝ երևի թե ՊՆ հակահետախուզության վարչության պետի տեղակալ Շարյանին ենք կանչել-լսել, իրենից առաջ մի սերժանտ էր»: Կարևոր բա՞ն ասացին։ «Հա, հետաքրքիր էր, սակայն հայտնի տվյալներ էին»: Ո՞ւմ եք կանչելու։ «Յուրի Խաչատուրովին»: Կգա՞։ «Այո, համաձայնություն արդեն տվել է»: Հետո Սերժ Սարգսյանի՞ն։ «Կարծում եմ՝ այո, բայց թերևս չի գա»:
0Comments