2016 թվականին զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող Եվրամիության պետությունը Իսպանիան է: Այդ մասին հայտնել է ЕС Eurostat վիճակագրական ծառայությունը:
Անցյալ տարի Իսպանիայում ճանապարհորդները հյուրանոցներում անցկացրել են ավելի քան 454 միլիոն գիշեր: 2015 թվականի համեմատությամբ աճը կազմել է գրեթե ութ տոկոս:
Երկրորդ տեղը կիսում են Ֆրանսիան և Իտալիան՝ երկրներից յուրաքանչյուրի համար 395 մլն անցկացված գիշեր արդյունքով: Այս ցուցանիշը 2016 թվականին 4,6 տոկոսով ընկել է Ֆրանսիայում, իսկ Իտալիայում գործնականում մնացել է անփոփոխ:
Եռյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ զբոսաշրջիկները հյուրանոցներում անցկացրել են 390 մլն գիշեր (աճը՝ 2,8 տոկոս): Չորրորդ հորիզոնականը բաժին է ընկել Մեծ Բրիտանիային՝ 292 միլիոն, ինչը 4,5 տոկոսով պակաս է, քան 2015 թվականին: 2016 թվականի ընթացքում Ավստրիայում ճանապարհորդները հյուրանոցներում հանգստացել են գրեթե 119 մլն գիշեր (աճը կազմել է շուրջ հինգ տոկոս):
Վարկանիշի տասնյակում նվազման կարգով նաև տեղ են գտել Նիդեռլանդները, Հունաստանը, Լեհաստանը, Խորվաթիան և Պորտուգալիան: Տուրիստական գիշերների թվի ավելացման ցուցանիշով առաջատարը 2016 թվականին դարձել է Բուլղարիան՝ պլյուս 18 տոկոս:
0Comments