Վեգանիզմը երեխաների մոտ հոգեկան խնդիրներ է առաջացնում

Լոբազգիներից և սնկերից երեխաները միայն ճարպեր և ածխաջրեր են ստանում, ինչը նշանակում է, որ նրանք հակված են սպիտակուցային քաղցի

 

Գիտնականները պարզել են, որ վեգանիզմը և բուսակերությունը, որոնք մեծ տարածում են ձեռք բերում, երեխաների մոտ հոգեկան խնդիրների առաջացման պատճառ են դառնում: Պարզվել է, որ մինչև յոթ տարեկանը կենդանական ծագման մթերքների բացառումն արգելվում է:

Մանկաբույժ Եվգենի Տիմակովը բացատրել է, որ երեխաների մոտ վաղ տարիքում աղիները, միկրոֆլորան, լորձաթաղանթը և ֆերմենտային համակարգը լիարժեք ձևավորված չեն, ուստի օրգանիզմը չի կարող ամբողջությամբ վերամշակել բուսական սնունդը, ինչով սնվում են վեգանները:

Լոբազգիներից և սնկերից երեխաները միայն ճարպեր և ածխաջրեր են ստանում, ինչը նշանակում է, որ նրանք հակված են սպիտակուցային քաղցի: Որոշ ընտանիքներ կրոնական կամ այլ պատճառներով միս չեն ուտում: Բնականաբար, ստիպել ծնողներին փոխել սովորությունները չի կարելի, բայց այդ դեպքում մայրը պետք է շարունակի երեխային կրծքով կերակրել մինչև երկու տարի կամ երեխայի սննդակարգում թողնի գոնե կաթնամթերք և ձու: Յոթ տարեկանից հետո, ամբողջական բժշկական զննում անցնելուց հետո, երեխային կարելի է աստիճանաբար պատրաստել վեգանության: Ամբողջական անցումը շուրջ մեկ տարի կտևի: Վաղ տարիքից կենդանական ծագման սննդից զրկված երեխաները բախվում են հոգեբուժական և նյարդաբանական խանգարումների՝ ոչ ճիշտ ձևավորված էնդոկրին և իմունային համակարգերի պատճառով: Երբեմն մարսողական համակարգի խնդիրներ են առաջանում: