Ոչ բոլոր մթերքներն են անվնաս նորից տաքացնելու համար:
6 մթերքներ, որոնք չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում՝
Կաթնաթթվային մթերքներ
Կաթնաթթվային մթերքները խորհուրդ չի տրվում տաքացնել միկրոալիքային վառարանում: Այդ մթերքների մեծ մասը միկրոալիքային վառարանում թթվում են: Բացի այդ, դրանց կազմում կան մարսողության համար օգտակար բակտերիաներ, որոնք տաքացնելիս քայքայվում են, եւ մթերքն այլեւս օգտակար չի լինում:
Միս
Կա կարծիք, որ միկրոալիքային վառարանում տաքացնելուց հետո մսի մեջ ավելանում են քաղցկեղածին տարրերը: Բացի այդ, տաքացնելուց հետո փոխվում է մոլեկուլների կառուցվածքը:
Կանաչեղեն
Այն եւս տաքացնելուց հետո կորցնում է օգտակար հատկությունները: Կանաչեղենն ավելի լավ է օգտագործել թարմ վիճակում:
Սունկ
Սունկը պետք է ուտել պատրաստելուց անմիջապես հետո: Տաքացնելուց հետո դրանում քայքայվում են սպիտակուցները, եւ համարվում է, որ տաքացրած սունկ օգտագործելուց հետո որովայնում փքվածություն է առաջանում:
Ձու
Տաքացրած ձու օգտագործելը տոքսինների ձեւավորման է հանգեցնում: Բացի այդ, տաք օդի մեջ դրանք պայթում են:
Սառեցված մթերքներ
Սառեցված մթերքները միկրոալիքային վառարանում տաքացնելը եւս լավ գաղափար չէ, հատկապես եթե դա հատապտուղ է: Միկրոալիքային վառարանը ոչնչացնում է վիտամին C-ի 60%-ն ու այլ օգտակար նյութեր:
0Comments