Ֆասթֆուդի գովազդում վտանգավոր օրինաչափություն են հայտնաբերել

2013-2017թթ․սևամորթ երեխաների համար նախատեսված գովազդների թիվը աճել է 50 տոկոսով

Մի քանի տարի շարունակ ֆասթֆուդ արտադրողները իրենց գովազդով թիրախավորել են սևամորթ և իսպանալեզու երեխաներին։ Այս մասին ասվում է UConn Rudd Center for Food Policy & Obesity կազմակերպության զեկուցման մեջ։

2013-2017թթ․սևամորթ երեխաների համար նախատեսված գովազդների թիվը աճել է 50 տոկոսով։ Դա նշանակում է, որ սևամորթ երեխաները երկու անգամ ավելի շատ են դիտել այդ գովազդները, քան սպիտակամորթները։

Հետազոտության հեղինակներից մեկը համարում է, որ նման մոտեցումները նպաստում են սևամորթ բնակչության առողջության վատթարացմանը՝ ակտիվորեն գովազդելով ճարպակալում, շաքարախտ և արյան բարձր ճնշում առաջացնող սննդամթերք։