Բրիտանական Ռագբի քաղաքում տղամարդն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն, առանց նախապես պատրաստվելու և նույնիսկ առանց մատանի գնելու:
Քրիստոֆեր Էգինթոնն ու նրա ընկերուհին՝ Սանդրա Բիդգուսը ձկնորսությամբ էին զբաղվում: Երեկոյան ընթրիքի համար ձուկ մաքրելիս Սանդրան անակնկալ կերպով կենդանու մեջ ամուսնական մատանի է հայտնաբերում: Քրիստոֆերը պահը չի կորցնում և ընկերուհուն ամուսնության առաջարկություն է անում, ինչին դրական պատասխան է ստանում: Տղամարդը պնդում է, որ նա չի թաքցրել այդ մատանին և որ ձուկն այն կարող էր կուլ տալ մինչև ցանցում հայտնվելը:
Քրիստոֆերը վաղուց էր ցանկանում ամուսնանալ ընկերուհու հետ, բայց ոչ մի կերպ չէր կարողանում որոշում կայացնել: «Ինձ մի փոքր ցնցում էր հարկավոր քաջություն ստանալու համար», – խոստովանել է նա:
0Comments