Բրիտանուհին երկու տարի տառապում էր սրտխառնոցից՝ առավոտյան թեյի պատճառով

Աղջիկը մի քանի անգամ խորհրդակցել է թերապևտի հետ, բայց նա չի կարողացել բացատրել հիվանդի նման վիճակում գտնվելու պատճառը

Բրիտանիայում, տեղի բնակչուհին երկու տարի շարունակ տառապել է սրտխառնոցից, որի պատճառը, ինչպես պարզվել է, եղել է ամենօրյա առավոտյան մեկ բաժակ թեյը: Լոնդոնից 28-ամյա աղջիկն իր պատմությունը պատմել է The Mirror-ին:

Բրիտանուհու խոսքերով, վերջին երկու տարիներին նա տառապել է ամենօրյա սրտխառնոցից և փսխումից: Աղջիկը մի քանի անգամ խորհրդակցել է թերապևտի հետ, բայց նա չի կարողացել բացատրել հիվանդի նման վիճակում գտնվելու պատճառը: Ամեն ինչ այնքան է սրվել, որ Լոնդոնի բնակչուհին դժվարացել է աշխատանքի հաճախել: Արդյունքում, բժիշկներն աղջկան խորհուրդ են տվել հերթականությամբ իր օրվա սովորական սննդաբաժնից բացառել որոշ մթերքներ, որպեսզի հասկանան, թե ինչը կարող էր հանգեցնել բրիտանուհու ինքնազգացողության վատացմանը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բրիտանուհին ալերգիա ունի կաթի սպիտակուցի նկատմամբ:

Սրտխառնոցի պատճառը սննդակարգում ներառված մեծ քանակությամբ կաթնամթերքն էր, ներառյալ առավոտյան թեյը, որի մեջ նա մեծ քանակությամբ կաթ էր ավելացնում: Հենց բրիտանուհին կրճատել է կաթնամթերքի օգտագործումը, նրա ինքնազգացողությունը բարելավվել է:

Image result for Жительница Британии два года страдала от тошноты из-за утренней чашки чая