Առաջնության թիմերի որակը բարձրացել է

Ինչպես սպասում էինք շատ դժվար ստացվեց բոլոր թիմերի համար, հոգեբանորեն բարդ էր առաջին խաղը

Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրին ընդառաջ, Արարատ-Արմենիա ակումբի մամուլի ծառայությունը զրույցել է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` նախորդ տուրի հանդիպումների մասին:

«Ինչպես սպասում էինք շատ դժվար ստացվեց բոլոր թիմերի համար, հոգեբանորեն բարդ էր առաջին խաղը: Բոլոր խաղերը չեմ հասցրել դիտել, հատվածներ եմ նայել, բայց համոզված եմ, որ այս տարի՝ առաջին շրջանի հետ համեմատած բարձրացել է թիմերի մակարդակը: Թե՛ թիմերի մոտիվացիան, և թե՛ որակը բարձրացել է: «Արարատ»-ի հետ խաղից հետո ես կարող եմ վստահորեն ասել, որ «Արարատ»-ի որակն էլ է բարձրացել նախորդ տարվա համեմատ, և ոչ մի թիմի համար հեշտ չի լինելու նրա հետ խաղալ»,- ասել է Մինասյանը։


 

Աղբյուր` Panorama.am