«Հպարտ եմ, որ այս ակումբի մաս եմ կազմում»․ Պիկե

Իսպանիայի Գերագույն դատարանն այսօր դատապարտել է կատալոնացի 9 պաշտոնյաների և քաղաքական գործիչների

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ակումբի հայտարարությունը՝ ի պաշտպանություն կատալոնացի քաղբանտարկյալների:

«Հպարտ եմ, որ այս ակումբի մաս ես կազմում»,- գրել է Պիկեն:

Իսպանիայի Գերագույն դատարանն այսօր դատապարտել է կատալոնացի 9 պաշտոնյաների և քաղաքական գործիչների՝ 2017 թվականի անկախության հանրաքվեին խռովություններ հրահրելու գործով։

Առավելագույն ժամկետը ստացել է Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Յանկերասը՝ 13 տարի: Մնացած ամբաստանյալները դատապարտվել են 9-ից 12 տարի ժամկետով: