Քոչարյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ

ՀՀ երկրորդ նախագահն այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում հետազոտության է ենթարկվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ընթացիկ բուժզննում անցնելուց հետո տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում հետազոտության է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։