Պարզվում է՝ Քսենիա Սոբչակի հետ ամուսնությունը թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի համար բավական ձեռնտու է։ Խնդիրն այն է, որ հեռուստահաղորդավարուհին ոչ միայն ավելի հաջողակ ու հայտնի է, քան նոր ամուսինը, այլեւ նրանից շատ է գումար վաստակում, գրում է Kp.ru-ն՝ վկայակելով Forbes-ը։
Ըստ հրատարակության տվյալների՝ Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետի դստեր տարեկան եկամուտը պատկառելի է՝ մոտ 64 մլն ռուբլի։ Նրան հիմնական եկամուտ են բերում կորպորոտիվ միջոցառումներ վարելն ու գովազդն Instagram-ում։ Խոշորագույն գովազդային պայմանագրեր են կնքված Bosco di Ciliegi-ի, Л’Этуаль-ի, Pandora-ի եւ Dior Makeup-ի հետ։
Քսենիա Սոբչակի ընտրյալը՝ Կոնստանտին Բոգոմոլովը, կարող է հպարտանալ ավելի համեստ աշխատավարձով։ Նրա տարեկան ընդհանուր եկամուտը կազմում է մոտ յոթ մլն ռուբլի։ Մալայա Բրոննայա թատրոնի գեղարվեստական ղեկավարն ամսվա ընթացքում 300-400 հազար ռուբլի է ստանում՝ բացի իր կողմից բեմադրված ներկայացումների համար ստացված գումարը։ Ռեժիսորի նախագծերն արժեն երկու մլն ռուբլի։ Բացի թատրոնում աշխատելուց՝ Բոգոմոլովը գիրք է հրատարակել եւ նկարահանում է «Содержанки» սերիալը։
0Comments