Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջեները ներկա են գտնվել «Էմմի» մրցանակաբաշխությանը և իրենց տեսքով հայտնվել ուշադրության կենտրոնում

Քույրերը նախքան բեմ բարձրանալը, որտեղ ներկայացրել են «Նշանավոր հեռուստատեսային իրապատում շոու» անվանակարգը, քայլել են ամենամյա մրցանակաբաշխության կարմիր գորգով

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղեր Քիմ Քարդաշյանը և Քենդալ Ջեները մասնակցել են ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակի հանձնման 71-րդ արարողությանը և իրենց հետաքրքիր և գեղեցիկ կերպարներով հայտնվել ուշադրության կենտրոնում, գրում է Daily Mail-ը:

Քիմ Քայլի

Քույրերը նախքան բեմ բարձրանալը, որտեղ ներկայացրել են «Նշանավոր հեռուստատեսային իրապատում շոու» անվանակարգը, քայլել են ամենամյա մրցանակաբաշխության կարմիր գորգով:

Քիմ

38-ամյա Քիմը ներկայացել է բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեսթվուդի վիկտորյանական ոճով ոգեշնչված սև թավշյա զգեստով, իսկ 23-ամյա Քենդալը ներկայացել է երիտասարդ դիզայներ Ռիչարդ Քուինի ծաղկային զգեստով:

Քիմ

Քիմի զգեստն աչքի է ընկել խորը լանջաբացվածքով: Նորաձևության մագնատն իր տեսքն ամբողջացրել է ծանր ադամանդե շղթայով, խաչով և նուրբ դիմահարդարմամբ:

Քայլի

Մինչդեռ վերջերս՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում, շիկահեր դարձած Քենդալը կրկին վերադարձել է մուգ վարսերին:

Քայլի

Քիմ

 

Քիմ