Դերասանուհի Ելենա Բորիսենկոն այս փուլում հեռուստադիտողներին ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստանովելի շրջանակում։ Ըստ դերասանուհու` չնայած նախագծում իր դերը կենտրոնականներից չէ, ռեժիսոր Գարրի Զաքարյանի և նախագծի թիմի մյուս անդամների հետ պրոֆեսիոնալ համագործակցության շնորհիվ կարողացել են առավելագույնս ընդգծել կերպարը։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ներկայիս զբաղվածության, հեռուստատեսային դաշտի և իր առաջարկների քանակից գոհ լինելու մասին։
««Թղթե երազանք»-ի շրջանակում շատ հաջող համագործակցություն եմ ունեցել։ Իր տեսակի մեջ հետաքրքիր, ինչ-որ չափով լուռ կերպար է, որին, ըստ ռեժիսորի, պետք է մարմնավորեր ամուր բնավորությամբ դերասանուհի՝ մեկը, ով կկարողանար այդ կերպարին տալ հետաքրքիր տեսակ: Այն մոր և ընտանիքի կնոջ դեր է, որն ամեն կերպ փորձում է հարթել աղջկա և հոր կոնֆլիկտը։ Չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ, չկան վատ դերեր, կան վատ դերասաններ։ Այս նախագիծը, որպես հեռուստատեսային արտադրանք, կայացել է։ Այստեղ ներգրավված են Գյումրու թատրոնի լավ դերասաններ, ինչն ինձ համար ևս շատ կարևոր է։ Հետաքրքիր կերպով հեռուստադիտողին հասնում է այն միտքը, որ այսօր էլ կան մարդիկ, որոնց մոտ կա գլխին տանիք չունենալու խնդիրը»,- նշեց դերասանուհին:
Ամբողջությամբ՝ life.tert.am
0Comments