Այսօր տեղի կունենա ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենի Սոբչակի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Հարսնացուն արդեն իսկ ցույց է տվել «ամուսնական» թեւնոցները, որոնք վրա առկա է «К+К=♥» գրությունը։
Ըստ ամենայնի՝ ապագա ամուսինները ցանկանում են արարողությունն առավելագույնս վառ դարձնել։ Լրագրողը քրիստոնեական ծես է որոշել կազմակերպել ոչ թե կրոնական պատկերացումների, այլ այն պատճառով, որ այդ սովորույթը գեղեցիկ է համարում։ «Դա շատ գեղեցիկ ավանդույթ է։ Էլ երբ եկեղեցի կմտնես թագով։ Գեղեցիկ ավանդույթներն ու ծեսերն այն են, ինչ առհավետ կմնան հիշողության մեջ»,- բացատրել է նա։
Սոբչակն արդեն հասցրել է նաեւ հրապարակել իր լուսանկարը, որում հարսանեկան զգեստ է կրում։ Հեռուստահաղորդավարուհին լուսանկարկվել է՝ տեսախցիկին մեջքով կանգնած՝ ցուցադրելով ժանեկավոր զգեստն ու երկար քողը։ «Կարծում եմ՝ ես պատրաստ եմ գլխավոր Օրվան»,- խոստովանել է շիկահերը։
Ըստ ամենահամեստ չափանիշների՝ Բոգոմոլովն ու Սոբչակը տոնի համար 16 մլն ռուբլի կծախսեն։
0Comments