Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է նավի վրա։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հռիփսիմե Հակոբյանը հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, իսկ կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Երիտասարդ մայրիկը մեղմ դիմահարդարում է ընտրել։ «Վայելում եմ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Երգչուհին նաեւ օգտագործել է «Լոս Անջելես», «Կալիֆոռնիա» հեշթեգերը։
Հիշեցնենք՝ ավելի հրապարակված լուսանկարն արվել էր Հոլիվուդում։ Երգչուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր կանաչ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին պայուսակն ու արեւային ակնոցը։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում սրտիկի տեսքով սմայիկ էր օգտագործել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։
0Comments