Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տոպ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածը։ Շողերը նուրբ վզնոց է կրում եւ մեղմ շպարով է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սեւանա լճի գեղեցիկ ֆոնին։ Շողեր Թովմասյանը սպորտային կերպար էր ընտրել. նա սեւ հագուստ է կրում, որը համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհին պարզ սանրվածք էր ընտրել։
0Comments