Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանանց հարդարման պարագաների պայուսակների գրեթե կեսը լցված է ժամկետանց կոսմետիկայով:
Ըստ Meddaily-ի, որպես կանոն, կանայք խնայողության նկատառումներից ելնելով՝ դեն չեն նետում ժամկետանց կոսմետիկան: Կանանց 1/3-ն օգտագործում է ավելի քան մեկ տարվա աչքերի մատիտ: 22%-ը մեկ տարուց ավելի է պահում նաեւ տոնային կրեմը: Իսկ 7%-ն ավելի քան 6 տարի պահում է աչքերի ստվերաներկը, չնայած դրանց ժամկետայնությունը 12 ամիս է: Սակայն ժամկետանց կոսմետիկան քոր, ցան եւ աչքերում ցավ է առաջացնում:
Կոսմետոլոգները կանանց կոչ են անում դրամ չխնայել նոր կոսմետիկա գնելու համար եւ անպայման ուշադրություն դարձնել կոսմետիկ միջոցի փաթեթավորման վրա նշված ժամկետին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 73%-ը նույնիսկ չգիտի իր կոսմետիկայի ժամկետի մասին:
0Comments