Ճապոնիայում Ֆուկուի շրջանի տաճարում անցկացվել է «Լացող սումոյիստ» մրցույթը, որին մասնակցել է 6 ամսականից մինչև մեկ տարեկան 400 երեխա։
Եվրանյուզը գրում է, որ մրցույթի նպատակն է երեխաների առողջությունն ու բարեկեցությունը։ Ավանդական հագուստով և հատուկ գլխարկներով երեխաներին հանձնում են երկու սումոյիստի, որոնք հանում են տարօրինակ ձայներ և դեմքի վախենալու արտահայտություններ են ընդունում, որպեսզի ստիպեն երեխաների լացել։
Ըստ ավանդույթի, որն արդեն 400 տարեկան է, այն երեխան, որն ավելի շուտ կլացի կամ մյուսից բարձր, դառնում է մրցույթի հաղթող։ Նա ստանում է որպես մրցանակ 30 կգ. բրինձի այն տեսակից, որն համարավում է ամենալավերից մեկը։
Համարվում է, որ նման մրցույթները դրական է ազդում երեխաների հոգեաբանության վրա և նրանք ավելի առողջ են լինում։
0Comments