Բրեդ Փիթի հետ բաժանման պատճառով դերասանուհի Անջելինա Ջոլիի անունն այս օրերին չի հեռանում լրատվամիջոցների էջերից, որոնք փորձում են կռահել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի բաժանման պատճառը:
Մարդկանց մեծ մասը Ջոլիին ճանաչում է որպես անթերի գեղեցկուհի, բազմազավակ մայր, հաջողակ դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Սակայն քչերը գիտեն, որ Հոլիվուդի սեքս խորհրդանիշի անցյալում կան բազմաթիվ «մութ» ու տհաճ պահեր:
Ստորև kp.ru կայքն անդրադարձ է կատարել դրանցից մի քանիսին.
1. Մոր՝ Մարշելին Բերտրանի առաջարկով՝ 14-ամյա Ջոլին 2 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել իր ընկերոջ հետ: Հայտնի է, որ դպրոցականները միասին են ապրել Ջոլիի մոր տանը:
2. Մի առիթով Ջոլին խոստովանել է, որ այնքան բուռն երիտասարդություն է ունեցել, որ կարող էր շատ վաղ հասակում մահանալ: Դերասանուհին անկեղծորեն ասել է, որ երիտասարդ տարիքում շատ վատ բաներ է արել (եղել է բիսեքսուալ, լեսբուհի, համբուրվել է եղբոր հետ-խմբ.), որոնք, ըստ աստղի, վճռականորեն թողել է անցյալում:
3. Ջոլին 12 տարի թմրամոլ է եղել՝ օգտագործելով մարիխուանա, կոկաին, հերոին և թմրանյութերի այլ տեսակներ: Սակայն հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ արդեն ձերբազատվել է վտանգավոր կախվածությունից:
4. Կյանքի ամենաբարդ փուլերից մեկի ժամանակ, գտնվելով ընկճախտի մեջ, Ջոլին անգամ մարդասպան է վարձել իր կյանքին վերջ տալու համար: Բացի այդ, հուսահատության պահին հոլիվուդյան գեղեցկուհին դանակով վնասվածքներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին:
5. Մի անգամ (1999թ.), գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, Ջոլին ամբողջովին մերկ ֆոտոշարք է իրականացրել: Հետագայում սկանդալային լուսանկարները տարածվել են աշխարհով մեկ: «Ջրի երես» են դուրս եկել Ջոլիի մասնակցությամբ այլ մերկ լուսանկարներ:
6. Ջոլիի կենսագիրներից մեկի՝ Էնդրյու Մորթոնի պնդմամբ՝ դեռատի գեղեցկուհին 16 տարեկանում գայթակղել է մոր ընկերոջը, ինչի պատճառով մոր և դստեր հարաբերությունները վատացել են: Նշվում է, որ տհաճ միջադեպից հետո նրանք երկար տարիներ չեն շփվել:
7. Ջոլին բուռն սիրավեպեր է ունեցել ոչ միայն բազմաթիվ տղամարդկանց, այլև՝ կանանց հետ՝ խոստովանելով, որ նախընտրում է անկողին մտնել ոչ նիհար կանանց հետ:
8. Բրեդ Փիթը միակ ամուսնացած տղամարդը չէ, ում ընտանիքը «քանդել» է Ջոլին: 2004թ. դերասանուհի Ումա Թուրմանի և դերասան Իթան Հոուքի բաժանության պատճառ է դարձել կրկին Ջոլին:
«Ջոլին ծնվել է տղամարդկանց խելքահան անելու համար»,-իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Հոուքը: Նա նաև հավելել է, որ երբևէ էկրանին ունեցած լավագույն համբույրը եղել է Ջոլիի հետ:
9. Ջոլին սկսել է մազերը ներկել 4 տարեկանից՝ մոր նախաձեռնությամբ:
10. Դերասանուհին մի առիթով խոստովանել է, որ արտամուսնական սեռական կապերը համարում է միանգամայն բնական երևույթ, և չի կարծում, որ ընտանեկան երջանկության համար ամուսինների հավատարմությունը պարտադիր նախապայման է:
«Ո՛չ Բրեդը, ո՛չ ես երբեք այն կարծիքին չենք եղել, որ համատեղ կյանքը ենթադրում է մեկը մյուսի սեփականությունը դառնալը: Մենք փորձում ենք մեկս մյուսի անձնական կյանքը չսահմանափակել»,-ասել է Ջոլին:
0Comments