«Զոքանչին է՞լ եք Ձեզ հետ տանում». Պուտինը կատակել է Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ՚ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևելյան տնտեսական 5-րդ ֆորումը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 4-6-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ֆորումի մասնակիցներից մեկը հայտնել է «ամբողջ ընտանիքով՝ նաև զոքանչի հետ միասին» Վլադիմիրի մարզի կառուցվող Դոբրոգրադ քաղաք տեղափոխվելու մտադրության մասին։  

«Զոքանչին է՞լ եք տանելու Ձեզ հետ։ Լավ ընտանիք ունեք»,-կատակել է նախագահը։ 

Հիշեցնենք, որ Արևելյան տնտեսական 5-րդ ֆորումը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 4-6-ին։