Վթար՝ Մուսալեռ գյուղում․ Opel-ը հայտնվել է դաշտում, BMW-ն բախվել է բետոնե սյանը․ կան վիրավորներ

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 19:50-ի սահմաններում Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X5 մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, BMW X5-ն էլ բախվել է բետոնե սյանն ու փշալարերին:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: