Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Երգչուհին կրում է խորը դեկոլտեով, սպիտակ հանդերձանք, նույն երանգի պիջակ։ Գրավիչ կադրին կից երգչուհին գրել է․ «Գրում եք, որ չեմ երեւում 46, իսկ ես դեռ լավ չեմ էլ պատկերացնում, թե ոնց եմ շարժվում դեպի 50»։
Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ ու ոճային կերպարում։ Արմինկան սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր վերնաշապիկի հետ։ Կերպարն ամողջացնում էր ոճային արեւային ակնոցն ու վզնոցները։ «Ամառ»,- մեկնաբանություններում գրել էր նա, գրում է NEWS.am STYLE
0Comments