54-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է երկրպագուների հիացնել իր գեղեցկությամբ։ Նա հաճախ է զարդարում ամսագրերի շապիկները՝ լուսանկարվելով անկեղծ, երբեմն նաեւ՝ պրովոկացիոն կերպարներում։
Բելուչին լուսանկարվել է իտալական «Vanity Fair»-ի համար։ Դերասանուհին ջրում անկեղծ ֆոտոշարքի մասնակցելու որոշում է կայացրել։ Լուսանկարում հայտնի դերասանուհին սպիտակ լողազգեստ է կրում եւ պատկերված է թաց մազերով։
Միայն թե այս անգամ ոճաբանները սխալ չափի լողազգեստ էին ընտրել։ Հրատարակության կողմից հրապարակված լուսանկարում երեւում է, որ լողազգեստը կրծքի հատվածում փոքր է։ Բարակ ուսափոկերը տգեղ կերպով սեղմում են մաշկը՝ ավելորդ կուտակումներ առաջացնելով։
Օգտատերի զարմանքը հարուցել է նաեւ խմբագրի որոշումը լուսանկարը տեղադրել ոչ միայն ամսագրի էջերին, այլեւ դրա շապիկին։ Ի դեպ, այս իրադարձություն Մոնիկային բնութագրում է դրական կողմից։ Նշանակում է՝ դերասանուհին նկարահանումների ընթացքում սկանդալներ եւ հիստերիաների չի բարձրացնում, այլ աշխատում է հագուստով, որն իրեն տալիս են։
Լուսանկարները՝ Getty Images, Instagram
0Comments