Քարդաշյանն ու Ուեսթը հայտնել են իրենց նորածին որդու անունը

Մայիսի 10-ին Քարդաշյանը և Ուեսթը չորրորդ անգամ ծնողներ են դարձել

Ամերիկացի մոդել և հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն անվանակոչել են իրենց չորրորդ երեխային: Աստղային զույգը նորածին որդուն Փսալմ է անվանել, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Քարդաշյանը և Ուեսթը չորրորդ անգամ ծնողներ են դարձել: Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:

Աստղային զույգն արդեն երկու որդի ուներ՝ Չիկագոն և Սեյնտան, ինչպես նաև մեկ դուստր՝ Նորտը: Սեյնտային և Նորտին լույս աշխարհ է բերել ինքը՝ Քարդաշյանը: Սակայն բժիշկները նրան զգուշացրել էին, որ հաջորդ հղիությունը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար: Ուստի, այժմ ընտանիքի համար երեխաներ է լույս աշխարհ բերում փոխնակ մայրը: Աստղային զույգը որոշել է 7 երեխա ունենալ: