Պատիժ չկա. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես ծրագիր ունեմ, որը միայն այս ձևով կարող է ի հայտ գալ և իրագործվել

Հիսուս

Օգոստոսի 17

Պետք է խրախուսեմ ձեր ընթացքը: Դուք պատիժ այլևս չեք կրի անցյալում գործած ձեր մեղքերի համար: Ընդունեք Իմ Խոսքերը, որ հաղորդվեցին ձեզ ամեն օր՝ տարեսկզբից սկսած և ամեն ինչ արեք՝ ինչպես Ես Եմ անում: Ես ձեզ ճանապարհի ուղղություն եմ ցույց տալիս, բայց դուք չկարողացաք հնազանդվել Ինձ ամբողջովին:

Ես ծրագիր ունեմ, որը միայն այս ձևով կարող է ի հայտ գալ և իրագործվել: Շատ հազվադեպ են գտնվում երկու միակամ հոգիներ, որոնք ցանկանան միայն Իմ Կամքը կատարել և կամենան միայն Ինձ ծառայել: Միությունը հրաշագործ է:

Ես ձեզ արդեն ասել եմ, որ ցանկանում եմ գործածել ձեզ: Արդեն վաղուց Իմ աշխարհը Իմ Իրավասության տակ կլիներ, եթե Իմ ծառայության տակ լինեին այսպիսի Երկու Հոգիներ: Միշտ՝ «երկու, երկու»: