Facebook ընկերությունը նորացրել է մասնավորության սարքաբերումները համանուն սոցիալական ցանցում խմբեր եւ ընկերություններ ստեղծողների համար: Այս մասին հաղորդվում է ընկերության ղեկավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա պաշտոնական տեղեկատվական Էջում:
Այսպես, տարածված տվյալների համաձայն՝ մինչ այս պահը Facebook-ում խմբեր ստեղծողների համար մատչելի էր երեք տարբերակի ընտրությունը՝ հանրամատչելի, փակ եւ գաղտնի: Հեղինակների կարծիքով՝ դա խառնաշփոթ էր առաջացնում, քանի որ բոլորին չէին հասկանալի տարբերություններն ընկերությունների վերջին երկու տիպերի միջեւ: Այդ առնչությամբ սոցիալական ցանցի ղեկավարությունում որոշել են, ըստ էության, դրանց տարատեսակների թիվը կրճատել միչնեւ երկու՝ հանրամատչելի (public) եւ մասնավոր(private):
Երկրորդ տիպի խմբեր ստեղծելիս օգտատերերին կառաջարկվի ընտրել երկու ենթատեսակներից՝ տեսանելի (visible) եւ թաքցված (hidden): Դրանք կտարբերվեն նրանով, որ առաջին տիպի խմբերը մատչելի կլինեն ցանցի բոլոր օգտատերերի կողմից որոնման համար, իսկ երկրորդ տիպի ընկերությունները կտեսնեն սոսկ դրանց մասնակիցները կամ նրանք, ում այդտեղ կհրավիրեն ստեղծողներն իրենք: Ըստ որում ո՛չ առաջին, ո՛չ Էլ երկրորդ դեպքում այդ խմբերին չանդամակցող օգտատերերը չեն կարողանա տեսնել ո՛չ մասնակիցների ցուցակը, ոչ էլ նրանց հրապարակումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments