Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07։30-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում՝ Տիգրան Մեծի փողոցում, բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Գ-ի վարած Opel-ի մակնիշի 36 AՍ 816 համարանիշի և Զորակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վիրաբ Գ-ի վարած ГАЗ 32213 մակնիշի 3526 Լ համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել բնակչի ցանկապատին, ճանապարհին տեղադրված էլեկտրասյանն ու գազատար խողովակի հենասյանը, տապալել դրանք և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, մեքենան էլ ԱՊՊԱ չի ունեցել, իսկ Opel-ի վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
0Comments