Բանանը ոչ միայն շատ համեղ ու օգտակար մթերք է, այլև հիանալի միջոց մաշկի խնամքի համար: Այն հարուստ է մի շարք վիտամիններով, հանքանյութերով և այլ սննդարար տարրերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վրա:
Բանանով դիմակները սնուցում ու խոնավեցնում են չոր ու ծերացող մաշկը: Պարբերաբար նման դիմակ օգտագործելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի շատ կարճ ժամանակ անց: Այն կօգնի զգալիորեն հարթեցնել կնճիռները, կբարելավի մաշկի գույնը և կազատի պիգմենտային հետքերից ու կարմրածությունից:
Բաղադրությունը.
· 1 հատ միջին չափի բանան,
· 1 ճաշի գդալ մեղր,
· 2 ճաշի գդալ բարձր յուղայնությամբ սերուցք:
Օգտագործման եղանակը.
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է բանանը տրորել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել մեղրն ու սերուցքը և հարիչով լավ խառնել: Ստացված համասեռ զանգվածը հարկավոր է քսել դեմքի մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև մաքրել ջրով թրջած բամբակյա սկավառակի միջոցով:
Նյութի աղբյուրը՝ 3koketki.ru
0Comments