Ավստրալիայում տեսագրել են ձյան վրա ցատկոտող կենգուրուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոցցանցերի օգտատերերին գերել է կենդանիների մասնակցությամբ տեսանյութը, ոմանք կարծիք են հայտնել, որ կենդանիներն ուրախացել են երկարատև շոգերից հետո տեղացած ձյանը

Ավստրալիայում տեսագրել են ընդարձակ ձյունապատ դաշտում ցատկոտող կենգուրուների: Ինչպես ներկայացնում է news.com.au-ն, տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում:

Նշվում է, որ տեսանյութը նկարահանել են ականատեսները Գոուլբերն քաղաքի ագարակներից մեկում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ կենդանիներ ցատկոտում՝ ուրախանալով Ավստրալիայում տեղացած ձյանը:

Սոցցանցերի օգտատերերին գերել է կենդանիների մասնակցությամբ տեսանյութը: Ոմանք կարծիք են հայտնել, որ կենդանիներն ուրախացել են երկարատև շոգերից հետո տեղացած ձյանը: Ոմանք էլ մտածել են, որ կենգուրուները փորձում են ինչ-որ կերպ փրկվել անոմալ եղանակային պայմաններից: