Անգլիացի գիտնականների խումբը հետազոտություններ է անցկացրել եւ եկել է եզրահանգման, որ միջին վիճակագրական ստեղնաշարում գոյություն ունեն հարյուրմիլիոնավոր բակտերիաներ: Այս մասին գրում է mhealth.ru-ն:
Այսպես՝ մանրէներն առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սկսած լուծից եւ սրտխառնոցից մինչեւ մաշկային հիվանդություններ: Հայտնի է դարձել, որ ստեղնաշարի վրա կա թույլատրելիից 150 անգամ շատ մանրէ:
Ստեղնաշարի վրա այդքան մեծ քանակությամբ վտանգավոր մանրէների գոյությունը գիտնականները բացատրում են օգտագործողների թափթփվածությամբ:
Օգտատերերի անձնական հիգիենայի կանոնները չպահպանելն էլ է վտանգավոր միկրոօրգանիզմների առաջացման պատճառ:
0Comments